Սաբրինա Ֆերիլլի (իտալ.՝ Sabrina Ferilli, հունիսի 28, 1964(1964-06-28)[1], Հռոմ, Իտալիա), թատրոնի և կինոյի իտալացի դերասանուհի։ Առավել հայտնի է 2005 թվականին Դալիդայի դերը համանուն հեռուստատեսային կենսագրական ֆիլմում մարմնավորելու համար։
Սաբրինա Ֆերիլլին ծնվել է Հռոմում։ Նրա հայրը եղել է Լացիոյի շրջանային խորհրդարանի կոմունիստական կուսակցության խոսնակ, ուստի Սաբրինան դեռ մանկությունից ունեցել է ձախ քաղաքական կողմնորոշում և հաճախ չի թաքցնում այն[2]։
Դպրոցն ավարտելուց հետո Սաբրինան մերժել է Հռոմի փորձարարական կինեմատոգրաֆիայի կենտրոնի հրավերքը (իտալերեն՝ Centro Sperimentale di Cinematografia) և սկսել է դասավանդել։ Սաբրինա Ֆերիլլին կարիերան սկսել է հռոմեական կինեմատոգրաֆիայի կենտրոնում և մասնակցել է դրամայի տեղական արտադրությանը։ Նրա առաջին հաջողված ֆիլմը 1991 թվականին նկարահանված «Կարմիր ամերիկացի» էր։ Սաբրինային սկսեցին հրավիրել մասնակցելու տարբեր ծրագրերի, ինչպես նաև մեծ հոնորարներ է ստացել կինոյում նկարահանվելու համար։ 1993 թվականին Սաբրինան արժանացել է իտալական քննադատների մրցանակին «Հիասքանչ կյանք» ֆիլմում լավագույն դերասանուհի անվանակարգում։ Այնուհետև մասնակցել է միայն երկրորդական սերիալների և ֆիլմերի նկարահանմանը։ Սաբրինան հայտնի է որպես «Ռոմա» ֆուտբոլային ակումբի երկրպագու։
2003-2005 թվականներին ամուսնացած է եղել փաստաբան Անդրեա Պիրոնիի հետ։